Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Մեր դառը իրականությունը

Մեր դառը իրականությունը
28.06.2026 | 16:30

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում մտահոգիչ դեպքեր են արձանագրվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցների շրջանում։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ակտիվ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ զբաղվող որոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են, ինչը երթևեկության ընթացքում կարող է հանգեցնել մեքենայի կառավարելիության կորստի և ճանապարհատրանսպորտային ծանր, անգամ մահվան ելքով պատահարների։

Առավել մտահոգիչ է այն, որ նույն ավտոմեքենաների այլ անիվներից ժամանակավորապես մեկական բոլտ հանելու և դրանք դիմային անիվին ամրացնելու փորձերը, ըստ տեղեկությունների, հաճախ անհաջողությամբ են ավարտվում, քանի որ մյուս երեք անիվների բոլտերը չափազանց ամուր են ձգված։ Արդյունքում նույնիսկ անիվի կլյուչը (բալոնի կլյուչը) այլ բոլտերի քանդման փորձերի ընթացքում ծռվում է։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա խոսքը կարող է վերաբերել ծայրահեղ վտանգավոր երևույթի, որը պահանջում է իրավապահ մարմինների անհապաղ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն։

Միաժամանակ բոլոր վարորդներին, հատկապես ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվող անձանց, նպատակահարմար է պարբերաբար ստուգել իրենց ավտոմեքենաների անիվների ամրացման բոլտերի վիճակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

28.06.2026 թ.

Դիտվել է՝ 6800

Մեկնաբանություններ